ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի առարկել, երբ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այս շաբաթ նրան ասել է, որ Իսրայելը կարող է կրկին հարվածել Իրանին, եթե Իսլամական Հանրապետությունը վերսկսի միջուկային զենքի ստեղծման աշխատանքները՝ հաղորդում է The Wall Street Journal–ը։ ԱՄՆ նախագահը հույս ունի օգտագործել նոր հարվածների սպառնալիքը, որպեսզի համոզի Իրանին ստորագրել միջուկային ռումբի մշակումն արգելող համաձայնագիր։               
 

Դավիթ ՄՈՒՐԱԴՅԱՆ. Հայի մեջ ապրող հոգեբանական հայրենիքը

Դավիթ ՄՈՒՐԱԴՅԱՆ. Հայի մեջ ապրող հոգեբանական հայրենիքը
20.04.2013 | 12:53

Իմ գրող - գրչակից ընկերը Իբերիական թերակղզուց եկել - հասել է Հայաստան: Մենք չենք հանդիպել տասներեք տարի, մինչդեռ միասին կտրել ենք ... յոթ հազար կիլոմետր ճանապարհ, երբ «Գրական ճեպընթաց» կոչվող գնացքը փորձում էր մի ընդհանուր լեզու գտնել հին ու նոր Եվրոպաների համար:
Իհարկե, սա առանձին թեմա է, որովհետև մղում է քննարկելու մեր ներկան, որը դեռ վարկածային ապագա էր այդ ոդիսականի ժամանակ: Այս թեման օրվա նշանակությանն էլ կհամապատասխանի, քանի որ «Գրքի մայրաքաղաքի» ֆինալն է, և աշխարհի զանազան երկրներից բանաստեղծներ ու թարգմանիչներ են հավաքվել Երևանում. ի՞նչ պակաս հասարակական առիթ`մեր հին փորձառությունը տնտղելու համար: Բայց ընկերս ստեղծագործական նպատակով է եկել. նրան հետաքրքրում է «փոքր երկրների ֆենոմենը»: Նա գրում է այդպիսի երկրների մասին: Ինչպես, զորօրինակ, Իսլանդիայի:
Փոքր երկրների առավելությունն այն է, որ կարող ես ... մեկ շաբաթվա ընթացքում տեսնել, լայնք ու երկայնքով գնալ: Բայց հայի մեջ ապրող հոգեբանական հայրենիքը մի քանի անգամ մեծ է նրան բաժին մնացած հողակտորից: Գոնե առայժմ այդպես է, քանի դեռ գոյություն ունեն այն հայերը, որոնք ներկայանալիս անպայման ասում են, որ իրենք մշեցի են, խարբերդցի, վանեցի կամ էրզրումցի, թեև երբեք չեն տեսել իրենց պապերի ու հայրերի հիշողություններից փոխանցված քաղաքները:
Այս կրկնակի բովանդակությունը գեղեցիկ է ու դրամատիկ: Ընդերքների մեջ պինդ նստած արմատի թելադրություն կա այստեղ, և հետն էլ` իրականի ու հոգեկանի հակասությունը, հոգեկանի և իրականի փոխլրացումը, երազի մշտական ներկայությունը` կյանքին զուգահեռ, հայրենիքի ամբողջության գիտակցությունը`հայրենիքի մասնիկի մեջ ընդարձակված:
Ընկերս ապրիլին է եկել:

Դիտվել է՝ 6066

Մեկնաբանություններ